ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ է ընտանիքն այդքան կարևոր Մորմոնների համար:

Պաշտոնական պատասխան

Մեր ընտանիքները միջավայր են ապահովում կյանքում աճելու համար:

Մեր ընտանիքներում մենք սիրում, ծառայում, ուսուցանում և սովորում ենք միմյանցից: Մենք կիսվում ենք մեր ուրախություններով ու վշտերով: Ընտանեկան կապերը կարող են դժվար խնդիրների առջև մեզ կանգնեցնել, սակայն դրանք նաև ուժ և մեծ երջանկություն են պարգևում:

Ընտանիքը առանցքային դեր ունի Աստծո ծրագրում` Իր զավակների համար: Այն նաև հասարակության կարևոր միավոր է և միջոց է երեխաներ աշխարհ բերելու, որտեղ նրանք կարող են լինել սիրված, ապահով և ուսուցանվել ճշմարտությունը և արդարակեցություն (see «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին»):

Չնայած չենք կարող ընտրել մեր ծննդյան պայմանները, մենք կարող ենք ընտրել ամեն օր մեր ընտանիքն ավելի ամուր ու երջանիկ դարձնելը: Հնարավորություն է տրված, որ անհատները վերադառնան Աստծո ներկայություն, իսկ ընտանիքները` հավերժ միավորվեն: