ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Դուք իսկապես հավատո՞ւմ եք, որ այսօր ապրող մարգարե կա, ինչպես Մովսեսն էր:

Պաշտոնական պատասխան

Պատմության մեջ Աստված ընտրել է մարգարեներ, ինչպես` Նոյը, Աբրահամը, Մովսեսը և մյուսները, որպեսզի ուսուցանեն ավետարանը և ղեկավարեն Իր Եկեղեցին (Ամովս Գ.7): Այսօր ոչնչով չի տարբերվում: Մենք բոլորս Աստծո առաջնորդության կարիքն ունենք աշխարհում, որը երբեմն շփոթեցնող է: Քանի որ Աստված սիրում է Իր զավակներին, Նա շարունակում է ուղարկել ապրող մարգարեներ: Ջոզեֆ Սմիթը (1805–44) մեր ժամանակների առաջին մարգարեն էր: Russell M. Nelsonը Աստծո ընտրյալ մարգարեն է այսօր:

Ճիշտ ինչպես Իր Մովսես մարգարեի միջոցով Աստված Իսրայելցիներին գերությունից դուրս բերեց և առաջնորդեց դեպի ավելի լավ վայր, Նա այսօր Իր զավակներին առաջնորդում է դեպի ավելի երջանիկ, ավելի խաղաղ կյանք, երբ նրանք ընտրում են հետևել Նրա կենդանի մարգարեին: Մենք հրավիրում ենք ձեզ լսել կենդանի մարգարեների խոսքերը և խորհել, թե Աստծուն ճանաչելն ինչպես կօգնի ձեզ կյանքում: