ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Արդյո՞ք բոլոր Մորմոնները պետք է միսիա ծառայեն:

Պաշտոնական պատասխան

Եկեղեցում միսիոներական ծառայության ամուր ավանդույթ գոյություն ունի: Փրկիչն ուսուցանել է. «Ուրեմն գնացեք բոլոր ազգերը աշակերտեցեք» (Մատթեոս ԻԸ.19): Եկեղեցու անդամներն ավետարանով կիսվելով մյուս մարդկանց և Տիրոջ հանդեպ իրենց սերն արտահայտելը արտոնություն են համարում:

Միսիոներները սովորաբար սկսում են ծառայել 19-21 տարեկանում: Բազմաթիվ թոշակառու տղամարդիկ, կանայք և ամուսնական զույգեր են նաև միսիա ծառայում: Միսիոներները ծառայում են 18 ամսից 2 տարի: Միսիան կամավոր է, իսկ միսիոներները չեն վարձատրվում իրենց ծառայության համար: Միսիոներները գալիս են աշխարհի չորս ծայրերից, և նրանք ծառայում են այնտեղ, որտեղ Եկեղեցին կանչում է նրանց: Լիաժամկետ ծառայություն կատարելիս միսիոներները հանդիսանում են Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչները: