ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ են Մորմոնները մկրտություններ կատարում մահացածների համար:

Պաշտոնական պատասխան

Հիսուսն` Ինքը լինելով անմեղ, մկրտվեց, որ իրագործի ամեն արդարություն և ուղի ցույց տա ողջ մարդկության համար (տես Մատթեոս Գ.13-17; 2 Նեփի 31.5-12): Ուստի, մկրտությունը կարևոր է Աստծո արքայությունում փրկվելու համար: Նոր Կտակարանում մենք սովորում ենք, որ մկրտություններ էին կատարվում մահացածների համար Պողոս Առաքյալի ժամանակներում (տես Ա Կորնթացիս ԺԵ.29): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հաստատման հետ միասին այդ արարողությունը վերականգնվեց: Մարգարե Ջոզեֆ Սմիթը նախ մահացածների համար մկրտության արարողության մասին ուսուցանեց 1840թ. օգոստոսին մի թաղման արարողության ժամանակ: Նա կարդաց Ա Կորնթացիս ԺԵ-ի մեծ մասը, ներառյալ 29 հատվածը, և հայտարարեց, որ Տերը թույլ կտա, որպեսզի Եկեղեցու անդամները մկրտվեն այս կյանքից հեռացած իրենց ընկերների և բարեկամների համար: Նա ասաց նրանց` «փրկության ծրագիրը նախատեսվել է փրկելու բոլոր նրանց, ովքեր կամենում են հնազանդվել Աստծո օրենքի պահանջներին» (Journal History of the Church, 15 Aug. 1840):

Քանի որ բոլոր նրանք, ովքեր ապրել են երկրի վրա, և երկրի վրա ապրելիս պատշաճ իշխանությամբ մկրտվելու հնարավորություն չեն ունեցել, մկրտություններ կարող են իրականացվել փոխանորդների կողմից, որը նշանակում է, որ ապրող մարդը կարող է մկրտվել մահացած անձնավորության համար: Մահացածների համար մկրտություններ ողջ աշխարհում կատարվում են Եկեղեցու անդամների կողմից տաճարներում: Մարդիկ հաճախ են հարցրել, թե արդյոք հանգուցյալի մնացորդները ինչ-որ չափով ներգրավվում են այդ գործընթացի ժամանակ, պատասխանն է` ոչ: Որպես փոխանորդ գործող տվյալ անձնավորությունն օգտագործում է միայն մահացածի անունը: Կրկնությունը կանխելու համար Եկեղեցին գրանցում է մահացած անձնավորության անունը, որի համար մկրտություն է կատարվել: Ոմանք սխալ են հասկանում, կարծելով, թե երբ մահացածների համար մկրտություններ են կատարվում, մահացածների անուններն ավելացվում են Եկեղեցու անդամության գրանցումներին: Դա այդպես չէ: