Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ինչպիսի՞ օգնություն է տրամադրում աշխարհին:

Հիսուս Քրիստոսի ավետարանն ուսուցանում է, որ մարդիկ պետք է կրեն միմյանց բեռը (Գաղատացիս Զ.2): Աշխարհում, երբ համայնքները տառապում են մեծ աղետներից և իրենց ուժերից վեր դժվարություների են դիմակայում, Եկեղեցին պատրաստ է տրամադրել օգնություն, որը նվիրաբերվում է իր անդամների կողմից:
Դա օգնում է կարիքավորներին` անկախ կրոնական, էթնիկ կամ ազգային պատկանելությունից: Մարդասիրական օգնություն է տրամադրվել 147 երկրներում և ամեն տարի այն հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների:
Վերջին Օրերի Բարեգործությունը Եկեղեցու կազմակերպություն է, որը`
- Բաշխում է սնունդ:
- Օգնություն է տրամադրում աղետների ժամանակ, օրինակ` կամավորներն օգնում են մաքրություն կատարել, հավաքատներն օգտագործվում են որպես ապաստան, ուտելիք, ջուր և անվճար բուժօգնության պարագաներ են տրամադրվում:
- Ֆոնդեր և խրախուսման նախագծեր, որոնք օգնում են տուժած համայնքներին:
- Ուսուցանում է ինքնապահովում:
- Օգնում է մարդկանց սկսել փոքր բիզնեսի ձեռնարկություններ իրենց իսկ երկրներում:
Եկեղեցու մարդասիրական ջանքերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար, այցելեք Եկեղեցու կողմից հովանավորվող Provident Living վեբկայքը (Տնտեսող ապրելակերպ):