ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչո՞ւ են Մորմոնները հավատում Աստվածաշնչին:

Պաշտոնական պատասխան

Աստվածաշունչը վկայում է Հիսուս Քրիստոսի աստվածության մասին, այն ազդեցություն է գործել և նեցուկ է եղել Իր հետևորդներին: Դա սուրբ գրությունների հավաքածու է, որը պարունակում է Աստծո հայտնությունները և պատմություններ Սուրբ Երկրում Իր զավակների հետ Նրա գործերի մասին:

Աստվածաշնչյան դարերի պատմություններն ընդգրկում են Ադամի ժամանակից մինչև Առաքյալների մահը: Նմանապես Աստվածաշնչյան բոլոր գրքերը գրվել են մարգարեների կողմից և մարգարեների մասին, ովքեր ապրել են աշխարհի պատմության տարբեր ժամանակաշրջաններում:

Ինչպես դուք գիտեք, Աստվածաշունչը բաժանված է Հին Կտակարանի և Նոր Կտակարանի:

Հին Կտակարանը պարունակում է Քրիստոսի ծննդից առաջ գրված սուրբ գրվածքներ: Հին Կտակարանի շատ մարգարեներ կանխատեսել են Փրկչի և Քավիչի գալուստը (տես Եսայիա Է.14, Թ.6, ԾԳ.3-7):

Նոր Կտակարանը պատմում է Փրկչի և Քավիչի կյանքի մասին, որը Հիսուս Քրիստոսն է: Այն նաև պատմում է Նրա նախնական Եկեղեցու հիմնադրման մասին: