ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ի՞նչ է Մորմոնիզմը, ԿԱՄ Ինչի՞ն են հավատում Մորմոնները:

Պաշտոնական պատասխան

Երբ Հիսուս Քրիստոսն ապրում էր երկրի վրա, Նա կազմակերպեց Իր Եկեղեցին, որպեսզի բոլոր մարդիկ կարողանան ստանալ Նրա ավետարանը և մի օր վերադառնան Աստծո` մեր Երկնային Հոր հետ ապրելու: Երբ Հիսուս Քրիստոսը մահացավ, հարություն առավ և համբարձվեց երկինք, Նրա Առաքյալները շարունակեցին հայտնություն ստանալ Նրանից Սուրբ Հոգու միջոցով, թե ինչպես պետք է ղեկավարել Իր Եկեղեցու աշխատանքը: Ինչևէ, նրանց սպանվելուց հետո, անդամները փոխեցին Նրա հիմնադրած Եկեղեցու ուսմունքները: Չնայած շատ լավ մարդիկ և որոշ ճշմարտություններ մնացել էին, այդ Ուրացությունը, կամ ճշմարտությունից հեռանալը, հանգեցրեց երկրից Եկեղեցու վերցվելուն (Բ Թեսաղոնիկեցիս Բ.1-3; Գործք Ի.29-30): Պետրոս Առաքյալը մարգարեացավ, որ Իր Երկրորդ Գալստից առաջ Հիսուսը կվերականգնի Իր Եկեղեցին (Գործք Գ.19-21):

1820թ. Հիսուս Քրիստոսը Մարգարե Ջոզեֆ Սմիթի միջոցով սկսեց երկրի վրա վերականգնել Իր Եկեղեցին իր ողջ լրիվությամբ: Այն աճեց, դառնալով համաշխարհային Եկեղեցի` մոտ 13 միլիոն անդամներով: Այն ունի նույն ուսմունքները և հիմնական կազմակերպությունը, երբ Եկեղեցին հաստատվեց Հիսուսի կողմից Նոր Կտակարանի ժամանակներում: