ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Մորմոնները երկրպագո՞ւմ են Ջոզեֆ Սմիթին:

Պաշտոնական պատասխան

2005թ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախկին Նախագահ Գորդոն Բ. Հինքլին Ջոզեֆ Սմիթի մասին ասել է հետևյալը.

«Մենք չենք երկրպագում [Ջոզեֆ Սմիթ] մարգարեին: Մենք երկրպագում ենք Աստծուն` մեր Հավերժական Հորը և հարություն առած Տեր Հիսուս Քրիստոսին: Սակայն մենք ընդունում ենք Մարգարեին, մենք հռչակում ենք նրան, մենք հարգում ենք նրան և ակնածանք ենք տածում նրա հանդեպ, որը գործիք է Ամենազորի ձեռքում երկրի վրա աստվածային ավետարանի հնագույն ճշմարտությունները վերականգնելիս, քահանայության հետ միասին, որի միջոցով Աստծո իշխանությունը գործադրվում է Իր Եկեղեցու գործերում և ի օրհնություն Իր ժողովրդի» (Gordon B. Hinckley, “Joseph Smith Jr.—Prophet of God, Mighty Servant,” Ensign, Dec 2005, 2–6):