ComeuntoChrist.org Համաշխարհային
Մեր մարդիկ
Մեր արժեքները
Մեր հավատալիքները
Այցելեք մեզ
.

Ինչի՞ն են Մորմոնները հավատում Սուրբ Հոգու վերաբերյալ: Ո՞վ է Սուրբ Հոգին:

Պաշտոնական պատասխան

Սուրբ Հոգին Աստվածագլխի անդամ է` Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի հետ միասին: Նպատակով Սուրբ Հոգին Հոր և Որդու հետ մեկ է, սակայն առանձին էակ է: Ջոզեֆ Սմիթի միջոցով Տերը հայտնել է.

Սուրբ Հոգին չունի մսից ու ոսկորից մարմին, այլ Հոգեղեն անձնավորություն է: Եթե այդպես չլիներ, Սուրբ Հոգին չէր կարող բնակվել մեզանում: (Վարդապետություն և Ուխտեր 130.22)

Սուրբ Հոգու հատուկ առաքելությունն է` վկայել Հոր և Որդու մասին, հայտնել ճշմարտությունը (Մորմոնի Գիրք, Մորոնի 10.4,5), սփոփել (Հովհ. ԺԴ.26) և սրբագործել մեզ: Նա աստվածային ուղեցույց և ուսուցիչ է: