Ի՞նչ է քահանայությունը:

Քահանայությունը Աստծո անունով գործելու իշխանություն է: Հիսուս Քրիստոսի կողմից հիմնված սկզբնական Եկեղեցում գոյություն ունեցող այդ նույն քահանայությունը այսօր գոյություն ունի Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում: Եկեղեցին ղեկավարվում և առաջնորդվում է այս իշխանությամբ:
Եկեղեցու բոլոր տղամարդ անդամները, ովքեր պատրաստ են, ստանում են քահանայություն, որպեսզի օգնեն ղեկավարել Եկեղեցին և ծառայել Երկնային Հոր զավակներին: Քահանայություն կրող մարդը կարող է ծառայել հետևյալ կերպ`
- Ղեկավարում է Եկեղեցու միավորը
- Կատարում է Եկեղեցու արարողությունները, օրինակ մկրտություն
- Օրհնություն է տալիս հիվանդներին
Աստված ակնկալում է, որ այս սուրբ քահանայության իշխանություն կրողները հետևեն Հիսուս Քրիստոսի օրինակին և ծառայեն սիրով, հեզությամբ և բարությամբ: